Նոյեմբերի 29-ին կայանալիք Աշտարակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Թովմաս Շահվերդյանը։ Շահվերդյանը Աշտարակի գործող ղեկավարն է, առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Նա ստացել էր 4,428 ձայն, նրա մրցակիցները՝ Ռազմիկ Տերտերյանը՝ 3,031, Աշոտ Ղալաչյանը՝ 2,440, Արշալույս Մեժլումյանը՝ 608։ Շահվերդյանը 2016-ին ընտրվել էր որպես անկուսակցական։ Բայց իրավիճակը փոխվել է 2021-ին։ Նա այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ին «Հետքը» ուսումնասիրել էր Շահվերդյանի հայտարարագիրը և գրել, որ նա ու հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն։ Շահվերդյանի պարզաբանմամբ՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործունեության տարածքում տեղակայված էին՝ Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը և հացի գործարանը։ Այդ տարածքը «Ավգոռը» վարձակալում էր նրա հորից՝ Սարգիս Շահվերդյանից։ «Հետքը» նաև գրել էր, որ Սարգիս Շահվերդյանը Քասախի կիրճում գործող «Արևիկ» հանգստյան տան սեփականատերն ու տնօրենն էր։ Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․ ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 27 minutes ago

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Factor.am / 31 minutes ago

Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Factor.am / 44 minutes ago

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Factor.am / 55 minutes ago
Related coverage

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Azg / 13 minutes ago

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
1in.am / 18 minutes ago

Ովքե՞ր գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը համայնքի ավագանու ընտրություններում
Aravot / 22 minutes ago

350 000 դրամի օգնության անվան տակ փորձում են զավթել քաղաքացիների հաշիվները․ Կիբեռոստիկանություն
1in.am / 28 minutes ago