Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2025-26 ուսումնական տարվա շրջանավարտ սպաներին վիճակահանությամբ պաշտոնների նշանակելու գործընթացը: Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։