ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։ Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։ Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կխորացնեն համագործակցությունը
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կխորացնեն համագործակցությունը
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ ստացել են իրենց պաշտոնները
A1plus / 55 minutes ago

Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում
A1plus / 2 hours ago
Վազգեն Թևանյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
A1plus / 2 hours ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
A1plus / 2 hours ago
Related coverage

Իրանը՝ հարվածի տակ, Կովկասը՝ բանակցությունների սեղանին. ո՞վ է վճարելու մեծ գործարքների գինը
ABC Media / 56 minutes ago

Հայաստանը պետք է ձեռնարկի քաղաքական և իրավական քայլեր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար
Shant News / 1 hour ago

Iran Still Concerned About ‘Trump Route’ Through Armenia
Azatutyun / 1 hour ago

Ո՞րն է լինելու Ադրբեջանի վերջին պահանջը.Ալիևը խայտառակեց Էրդողանին.AlphaNewsroom30.10.26
Alpha News / 1 hour ago