TikTok սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր պետական ֆոնդից ստանալ 350 000 դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Կիբեռոստիկանությունը։ Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր Telegram հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։ Հորդորում ենք Ձեզ՝ - չանցնել կասկածելի հղումներով,- չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,- չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։ Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։ Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում
Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ ստացել են իրենց պաշտոնները
A1plus / 56 minutes ago
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կխորացնեն համագործակցությունը
A1plus / 1 hour ago
Վազգեն Թևանյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
A1plus / 2 hours ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
A1plus / 2 hours ago
Related coverage

Արծվիկ Մինասյանի դաշնակցական անցյալն ու նոր պաշտոնը. ԱԺ-ում ՄՍՇՊ հանձնաժողովի անդամներ են ընտրվել
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Ինչո՞ւ Ալիևը բոյկոտեց Էրդողանի հրավերը
168 Jham / 11 minutes ago

Ambassador Mkrtchyan Highlights Armenia’s Investment Potential at Roundtable Organized by the Virginia/DC District Export Council
Aravot / 12 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
24TV / 24News / 15 minutes ago