ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի», գրում է CBS News-ը։ Նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ Կանզաս Սիթիի KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ «պատերազմը շուտով կավարտվի»՝ առանց մանրամասնելու, թե ինչպես։ «Մեզ անհրաժեշտ է երաշխիք, որ միջուկային զենք երբեք չի լինի»,- հավելել է նա։ Միաժամանակ, դիվանագիտական գործընթացին ծանոթ աղբյուրը CBS News-ին հաստատել է, որ ուրբաթ Կատարի միջնորդները գտնվել են Թեհրանում՝ փոխանցելու Իրանի հետ ԱՄՆ պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկի նախագծում կատարված վերջին փոփոխությունները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններում առաջընթացի որոշակի նշաններ կան։ Կատարի միջնորդները առաջարկի նախագիծը ներկայացրել էին նախորդ կիրակի, իսկ Իրանի պատասխանը սպասվում է մինչև հանգստյան օրերը։ Առաջարկի նպատակն է՝ կանխել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչով նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթների ընթացքում բազմիցս սպառնացել է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
Factor.am / 10 minutes ago

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Factor.am / 20 minutes ago

Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Factor.am / 33 minutes ago

Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Factor.am / 47 minutes ago
Related coverage

Փաշինյանի շուրջ լիցքերը կուտակվում են․ երկաթե կծիկը կքանդվի
Aravot / 10 minutes ago

Հայէկոնոմբանկի կանաչ օրակարգը COP17-ում
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Ատլանտայից՝ Հարավային Կովկաս․ ինչո՞ւ է կարևոր G20-ի հանդիպումը Հայաստանի համար
ABC Media / 11 minutes ago

Հյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը
24TV / 24News / 12 minutes ago