Հյուսիսային Կորեայում առաջին անգամ լայն հանրությանն են ցուցադրել 600 մմ տրամաչափի «Դիպուկահար» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից մարտական հրաձգությունը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։ Հրաձգությունն անցկացվել է անօդաչու ավիացիոն տեխնիկայի ցուցահանդեսի շրջանակում, որին մասնակցել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հյուսիսկորեացի զինվորականները նաև արձակել են մարտավարական թևավոր հրթիռներ, ինչպես նաև ցուցադրել կամիկաձե անօդաչու սարքերի և բազմաֆունկցիոնալ դրոնների հարվածները։ ԿԿՀԳ-ի տվյալներով՝ «օդ-մակերևույթ» դասի հրթիռներն ու թևավոր հրթիռները թիրախները խոցել են 100 տոկոս ճշգրտությամբ։ Գործակալության հաղորդմամբ՝ ցուցադրական հրաձգությունները հնարավորություն են տվել ստուգելու ներկայացված սպառազինության համակարգերի հուսալիությունն ու արդյունավետությունը։ —00—ՍՊ The post Հյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը appeared first on 24News .