Իրանի շուրջ հակամարտության հետևանքով էներգակիրների թանկացման պատճառով եվրոպացի սպառողների կրած լրացուցիչ ծախսերը գերազանցել են 100 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Հարավային Կորեայում լրագրողների հետ զրույցում։ «Իրանի շուրջ հակամարտությունը լայնածավալ ազդեցություն է ունենում Եվրոպայի վրա։ Դրա հետևանքով մենք արդեն հսկայական ծախսեր ենք կրում։ Միայն էներգակիրների թանկացման պատճառով վերջին ութ ամսում միայն Եվրոպայի կրած կորուստները գերազանցել են 100 միլիարդ եվրոն», – ասել է կանցլերը։ Մերցի խոսքով՝ այդքան գումար եվրոպական ձեռնարկություններն ու շարքային սպառողները ստիպված են եղել հավելյալ վճարել վառելիքի գների աճի պատճառով։ Հետևաբար Եվրոպան շահագրգռված է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, քանի որ ռազմական միջոցներով այն լուծել հնարավոր չէ։ Մերցի խոսքով՝ Եվրոպան տարբեր ուղիներով դիվանագիտական ջանքեր է գործադրում հակամարտության հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։ —00—ՍՊ The post Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպայի համար ավելի քան 100 մլրդ եվրո է արժեցել․ Մերց appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպայի համար ավելի քան 100 մլրդ եվրո է արժեցել․ Մերց

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱՄՆ-ը հավանություն է տվել Ուկրաինային «Patriot»-ի 500 հրթիռ վաճառելու հնարավորությանը
24TV / 24News / 12 minutes ago

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր
24TV / 24News / 18 minutes ago

Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի
24TV / 24News / 25 minutes ago

«Նոր Զովք»-ի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է
24TV / 24News / 34 minutes ago
Related coverage

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել
168 Jham / 12 minutes ago

Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
168 Jham / 19 minutes ago

Через TikTok в Армении распространяются объявления о "соцпомощи" - МВД предупреждает
Sputnik Armenia / 20 minutes ago

Վահագն Ալեքսանյանի նետած աթոռը Ղալումյանի՞ն էր կպել
News.am / 24 minutes ago