Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում սրված հարաբերություններում, կարծես, լարվածության նոր ալիք է բարձրանում։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ մինչ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գլխաշորի արգելքի շուրջ դիվանագիտական լարվածությունը շարունակվում է, Բաքվի վարչակազմն ուշագրավ հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ իրենք «ողջունում են» ԱՄԷ-ի պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեհին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու նախաձեռնությունը։ Հաջիզադեն նշել է, որ թեկնածուները պետք է գնահատվեն նրանց դիվանագիտական փորձի, մասնագիտական որակավորման, անաչառության և անդամ պետությունների միջև համաձայնության հասնելու ունակության հիման վրա։ Հայտարարության մեջ Բաքուն Նուսեյբեի թեկնածությանը, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվել, սակայն հստակ պարտավորություն չի ստանձնել ընտրությունների ժամանակ նրա օգտին քվեարկելու վերաբերյալ։ Նույն հայտարարությունը, սակայն, չի արվել Թուրքիայի թեկնածուի վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Թուրքիան պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել նախկին արտգործնախարար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Հոկտեմբերի 2-ի Associated Press-ի հրապարակումը պնդում էր, որ Անկարան սկսել է դիվանագիտական քննարկումները Սինիրլիօղլուի վերաբերյալ։ «Ադրբեջանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է ԱՄԷ-ի թեկնածու Լանա Նուսեյբեին, այլ ոչ թե Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել էր Թուրքիան»,- X-ում գրել է լրագրող Նևզաթ Չիչեքը։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած դիվանագիտական լարվածության հիմքում Ադրբեջանում գլխաշորով պետական դպրոցներ հաճախելու արգելքն է։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչել են համապատասխան հայտարարություններ։ Սակայն Անկարայից հնչած արձագանքները քննադատություն են առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Թուրքիայի կողմից արված հայտարարությունները գնահատել է որպես երկրի ներքին գործերին միջամտություն։ Երկու երկրների միջև լարվածությայն ֆոնին ուշադրությունը սևեռվել էր Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ Անկարայում 2026 թվականի հոկտեմբերի 29-30-ը: Ենթադրություններ էին առաջացել՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի գագաթնաժողովին։ Այցն այդպես էլ տեղի չունեցավ: Անկարայում անցկացված գագաթնաժողովին Ադրբեջանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Factor.am / 1 hour ago

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Factor.am / 1 hour ago

Արփինե Սարգսյանը Փաշինյանին հանձնեց նոր կենսաչափական անձնագիրը
Factor.am / 2 hours ago

Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Factor.am / 4 hours ago
Related coverage

Թբիլիսիում հարսանիքի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել
168 Jham / 7 minutes ago

Հայաստանը կարող է վերածվել ավտորիտար պետության
Noyan Tapan TV / 19 minutes ago

Հայկական հարցը չի լուծվի փոքր Հայաստանի մտածողությամբ․ պետք է հավաքել ողջ ազգի ներուժը
Noyan Tapan TV / 19 minutes ago

Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
A1plus / 22 minutes ago