ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ձյուդոիստ Կարեն Գալստյանը Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել:Բրոնզի համար գոտեմարտում Գալստյանը հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գյակովին:Ոսկե մեդալ է նվաճել Մարոկկոն ներկայացնող Հասան Դուկալին, որը եզրափակիչում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Մասուդի Ահմադզոդային:Աբու Դաբիի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 31-ին: Ռուսաստանի հավաքականը մրցաշարում հանդես է գալիս ազգային խորհրդանիշներով։Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն