ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Նշվում է, որ ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 10–ին։