ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Խասավյուրտից (Դաղստան) 15-ամյա Մարիամը, որն այրվող ավտոմեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի, կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ՝ մեկ միլիոն ռուբլու չափով։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։ Նա չի շփոթվել, պատուհանից դուրս է բերել նրան և խնդրել է ականատեսներին կանչել արտակարգ ծառայություններ։«Խասավյուրտից 15-ամյա Մարիամը այրվող մեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի. նրան կհանձնենք Տիգրանի անվան մեկ միլիոն ռուբլի մրցանակ», – գրել է Սիմոնյանը Max մեսենջերում։Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։