ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը որոշ առումներով մտել է փակուղի, իսկ շուտափույթ խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կողմերի՝ խաղաղության համաձայնագրին մոտենալու մասին խոսել դեռևս պետք չէ։«Չեմ կարծում, թե որևէ մեկն այստեղ պնդում է, թե մենք կանգնած ենք բանակցությունների միջոցով կարգավորման շեմին», – նշել է պետքարտուղարը։Պենտագոնը ոչինչ չի փոխել Ուկրաինային օգնելու հարցում. ՌուբիոԷսկալացիայի պահպանվող սպառնալիքի կապակցությամբ Ռուբիոն ընդգծել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապերի պահպանման անհրաժեշտությունը՝ անկախ առկա տարաձայնություններից։Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի շրջանակներում քննարկումներին։Խոսելով բարձր մակարդակով հնարավոր հետագա շփումների մասին՝ Ռուբիոն հայտնել է, որ «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հակիրճ քննարկել է նոյեմբերին Չինաստանում կայանալիք ԱՊՀՏ (APEC) միջոցառումների ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման հեռանկարը։ԱՄՆ–ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը. Ռուբիոն` Ուկրաինայի մասին«Մենք կարճ զրույց ունեցանք հաջորդ ամիս մեր առաջնորդների հանդիպման պոտենցիալ հնարավորության մասին», – պատմել է Ռուբիոն։G20 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունն անցկացվում էր հոկտեմբերի 30–31-ը Ատլանտայում՝ ԱՄՆ նախագահությամբ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։