Այսօր Անկարայում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին չի մասնակցել Իլհամ Ալիեւը։ Սա հայտնի է։ Ի՞նչն է հատկանշական։ 2024 թվականին ԹՊԿ գագաթնաժողովը օկուպացված Շուշիում էր։ Էրդողանը չմասնակցեց դրան, իսկ պատճառաբանությունը ֆուտբոլային էր։ Այդ ժամանակ Գերմանիայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը որոշակի սկանդալ էր եղել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ կապված եւ Էրդողանը հայտարարեց, որ մեկնում է այնտեղ՝ հավաքականին աջակցելու։ Երկու տարի անց ԹՊԿ թուրքական գագաթնաժողովին չի մեկնում Ալիեւը, եւ հատկանշականը՝ դարձյալ ֆուտբոլային պատճառաբանությամբ։ Ադրբեջանում անցկացվում է ՖԻՖԱ մինչեւ 15 տարեկանների առաջին աշխարհի առաջնությունը եւ Ալիեւը մնացել է, որպեսզի մասնակցի եզրափակչին եւ պարգեւատրի հաղթողներին։ Թուրք–ադրբեջանական «ֆուտբոլային դիմակայություն»։ Իսկ ԹՊԿ գագաթնաժողովի եւ այդ «դիմակայության» ասպեկտների մասին ուշագրավ այլ մանրամասները իմ տելեգրամյան ալիքում են։ Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան The post Թուրք–ադրբեջանական «ֆուտբոլային դիմակայություն». Հակոբ Բադալյան appeared first on Ազգ .