5-րդ ալիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից խնդրել է մեկնաբանել Վահագն Ալեքսանյանի ելույթը, որին ի պատասխան՝ նա նշել է․ «Ամենայն հարգանքով Ձեր լրատվամիջոցի ու լրագրողների աշխատանքին՝ ես նախագահի գրասենյակի ղեկավարն եմ։ Նախագահն այսօր մեկուսացված է՝ իր շեֆի՝ Ալիևի պատվերով։ Ես կարող եմ անդրադառնալ քաղաքական հարցերի, չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ»,– ասել է Բագրատ Միկոյանը։ Նշնք, որ 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերի և ճեպազրույցի ժամանակ Քպ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է. «Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա»՝ նշելով, որ նա ամեն ինչով նման է իր հորը։ Նույն օրը ԱԺ-ում տեղի էին ունեցած ծեծկռտուքի ժամանակ Վահագն Ալեքսանյանը աթոռ էր շպրտել։ The post Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ. Բագրատ Միկոյանը չի արձագանքել Վահագն Ալեքսանյանի ասածներին appeared first on Ազգ .