Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Սամվել Խաչատրյան) հայցադիմումներ է ներկայացրել կարգալույծ հռչակված հոգևորականներ Ստեփան Ասատրյանի (Տ. Արամ) և Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դեմ՝ պահանջելով հրապարակային հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները և վճարել խորհրդանշական չափով փոխհատուցում։ Առաջին հայցով Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հերքել 2026թ.-ի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ հաղորդման ընթացքում իր հասցեին հնչեցրած տեղեկությունները։ Հերքումը հայցվորը պահանջում է հրապարակել նույն հեռուստաընկերությամբ։ Դրանում պետք է նշվի, որ Ասատրյանի հաղորդած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և որ դրանցով նա զրպարտել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Եթե նույն լրատվամիջոցով հերքումը հրապարակելն անհնար լինի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է այն հրապարակել Հայաստանում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու թերթում։ Այս հայցով Խաչատրյանը պահանջում է նաև Ասատրյանից բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև վերադարձնել իր վճարած պետական տուրքը։ Երկրորդ հայցը վերաբերում է Արման Սարոյանին։ Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել նրան հերքել 2026թ.-ի սեպտեմբերի 30-ին FreeNews Armenia առցանց հարթակում հրապարակված հարցազրույցի ընթացքում իր վերաբերյալ հնչեցրած տեղեկությունները։ Հերքման պահանջվող տեքստը նույնն է․ Սարոյանը պետք է հայտարարի, որ իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և որ դրանցով զրպարտել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հերքումը պետք է հրապարակվի նույն առցանց հարթակում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու թերթում։ Այս հայցով ևս Խաչատրյանը պահանջում է ոչ նյութական վնասի փոխհատուցում, սակայն Արման Սարոյանից պահանջվող գումարը 1 դրամ է։ Նա պահանջում է նաև վերադարձնել նախապես վճարված պետական տուրքը։ Չկան տեղեկություններ, թե նախկին հոգևորականների որ արտահայտություններն են դիտարկվել որպես զրպարտություն։ Հայցադիմումները դեռ վարույթ չեն ընդունվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփան Ասատրյանից՝ 999, Արման Սարոյանից՝ 1 դրամ․ Տեր Արշակ Խաչատրյանը դատարան է դիմել
Առաջին հայցով Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հերքել 2026թ.-ի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իր հասցեին հնչեցրած տեղեկությունները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
Hetq / 21 minutes ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին
Hetq / 24 minutes ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարին
Hetq / 26 minutes ago

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Hetq / 6 hours ago
Related coverage

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն համակարգում
Armenian Business News (ABNews) / 5 minutes ago

Լուրեր 21:00 | Հատված ծառեր, 630 հազար դրամի վնաս Գյումրու բարեկարգվող այգում. ով է անտեսել նախագիծը
Public Television of Armenia — 1Lurer / 52 minutes ago

Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետություն–մասնավոր գործընկերությամբ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը
Aravot / 1 hour ago

Ժանգլյոր անողի փոխարեն դառնում ես շարիկ. լավատեսական բյուջեն և իրական Հայաստանը
5TV Armenia / 2 hours ago