Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս ընդգծել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի անթույլատրելիությունը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հանրային խոսույթում նման դրսևորումների շարունակական առկայությունը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է թուրք, ռուս, քուրդ, եզդի, քոչվոր և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը։ Նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։ Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Պաշտպանը վերահաստատում է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորող, խտրական կամ ատելություն սերմանող ձևակերպումների օգտագործումը։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։ Հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական ու հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները և հանրային քննարկումների մյուս մասնակիցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես նման խոսքը բացառելու, այնպես էլ դրան հակազդելու գործում՝ որպես ուղենիշ ունենալով բազմազանության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու հանրային համերաշխությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները
Պաշտպանը վերահաստատում է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորող, խտրական կամ ատելություն սերմանող ձևակերպումների օգտագործումը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
Hetq / 15 minutes ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին
Hetq / 18 minutes ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարին
Hetq / 20 minutes ago

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Hetq / 6 hours ago
Related coverage

Մեր մնայուն ինստիտուտներից է ՀԱԵ-ն․ այս ապազգայնացման քաղաքականությունը թելադրված է․Վահան Զանոյան
168 Jham / 14 minutes ago

Արյունլվա քթեր, պատռված շապիկներ, թռչող աթոռներ. ՀՀ ԱԺ խայտառակությունը՝ միջազգային ԶԼՄ-ներում
5TV Armenia / 19 minutes ago

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՋՐԻ ՀԵՏ ԷՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ՈՐ ՕՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽՄՈՒՄ Է. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 29 minutes ago

Նիկոլն Ալիևին ասում է՝ աղա՛ ջան, ընտրությունն էլ կեղծեցի, չստացվեց, հանրաքվե կանեմ․ Սամվել Նիկոյան
168 Jham / 30 minutes ago