Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերին, դահլիճում հնչած հայհոյանքներին և կոչ արեց տղամարդ պատգամավորներին ներողություն խնդրել կին գործընկերներից։ Բաղդասարյանն ասաց, որ թեև միջադեպերից հետո որոշ պատգամավորներ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն էին խնդրել հանրությունից և ընտրողներից, որևէ մեկը չէր անդրադարձել այն հանգամանքին, որ դահլիճում ներկա են եղել նաև կանայք, որոնց ներկայությամբ հնչել են հայհոյանքներ։ Նա դիմեց տղամարդ պատգամավորներին՝ կոչ անելով քաղաքական կամք դրսևորել և Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել կին գործընկերներից։ Խոսելով ընդդիմադիրների վարքագծի մասին՝ Բաղդասարյանը նաև ենթադրություն հայտնեց, որ նրանց կոշտ դիրքորոշման վրա կարող էին ազդեցություն ունենալ արտաքին՝ իր ձևակերպմամբ «հյուսիսից» հնչած դժգոհությունները։ Նա դա կապեց Խաղաղության խորհրդին կողմ քվեարկելու և TRIPP-ի վավերացումը չտապալելու հետ։ Միաժամանակ Բաղդասարյանն ասաց, որ խորհրդարանում տեղի ունեցած բախումներում հաղթողներ չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ չի հաղթել ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, իսկ տեղի ունեցածից տուժել է հասարակությունը։ Բաղդասարյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հակադարձեց՝ բոլոր տղամարդ պատգամավորներին նույն հարթության վրա դնելու վերաբերյալ։ Նա ասաց, որ չի ընդունում համահավասարեցնող ձևակերպումները և ընդգծեց, որ յուրաքանչյուր միջադեպի դեպքում կարևոր է պարզել՝ կողմերից որն է այն սկսել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան
Factor.am / 15 minutes ago

«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
Factor.am / 18 minutes ago

Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
Factor.am / 27 minutes ago

Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 33 minutes ago
Related coverage

Մարդուն ասում են՝ լողավազանից դուրս արի, Ծառուկյանը 60 000 ձայն է հավաքել, ՔՊ-ի 3/5-րդը խախտվում է
Aravot / 13 minutes ago

«Պետությունն ակնհայտ ապօրինի միջամտությամբ մասնավոր սեփականատերից խլում է իրենց պատկանող ընկերությունները, ո՞նց եք պատկերացնում ձեր աշխատանքը»
Aravot / 13 minutes ago

Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել ձեր անաչառության վրա. ՔՊ-ականը՝ Արծվիկ Մինասյանին
A1plus / 14 minutes ago

Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել ձեր անաչառության վրա. ՔՊ-ականը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
A1plus / 14 minutes ago