Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է Անկարայի հանձնառությունը՝ առավելագույնս նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին նա հայտարարել է Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ողջունում և աջակցում է այն շփումներն ու բանակցությունները, որոնք Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի հետ: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային հակամարտությունները ձեռնտու չեն կողմերից ոչ մեկին և բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության, առևտրի ու էներգետիկ շուկաների վրա: Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ներդնել իր բոլոր ջանքերը՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հասնելու համար:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողանը հայտարարել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Shant News / 5 minutes ago

Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև
Shant News / 9 minutes ago

Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Shant News / 14 minutes ago

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ստորագրվել է ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը
Shant News / 23 minutes ago
Related coverage

«Քո ձայնը»․ 30.10.2026
Public Radio of Armenia / 5 minutes ago

Թթվասերի և կաթնաշոռի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
ABC Media / 7 minutes ago

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդունել Թյուրքական պետությունների կազմակերպություն
168 Jham / 8 minutes ago

ՀՀ ՄԻՊ–ը պահանջում է հանրային խոսքում բացառել էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումները
Sputnik Armenia / 12 minutes ago