ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները: Նա հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։Մանասյանը նշել է` նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։«Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները»,– գրել է Մանասյանը։ՄԻՊ-ն ընդգծել է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային պատկանելության հիմքով վիրավորական, խտրական կամ ատելություն սերմանող արտահայտությունները։Մանասյանը կոչ է արել հանրային իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին ու հանրային քննարկումների մյուս մասնակիցներին ոչ միայն զերծ մնալ նման խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ ՄԻՊ–ը պահանջում է հանրային խոսքում բացառել էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումները
Անահիտ Մանասյանը հանրային քննարկումների մասնակիցներին կոչ է արել ոչ միայն զերծ մնալ խտրական խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԱՄՆ–ն Ռուսաստանին հայտնել է, որ Մոսկվայում ահաբեկչություն է նախապատրասվում․ ԱԴԾ
Sputnik Armenia / 7 minutes ago

ВС РФ поразили судно с грузами для ВСУ в 37 км южнее Одессы - МО РФ
Sputnik Armenia / 11 minutes ago

Թեհրանը պահանջել է չեղարկել պատժամիջոցները և առաջարկել 2 օրում բացել Հորմուզի նեղուցը
Sputnik Armenia / 28 minutes ago

США сообщили России о подготовке теракта в Москве — ФСБ
Sputnik Armenia / 31 minutes ago
Related coverage

Հերմինե Հովսեփյան. Գույնը տուն ունի
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago

2 գաղտնի զեկույց եմ ներկայացրել Սումգայիթի ջարդերից հետո. Արյան հետքերը դեռ փողոցներում էին
Pastinfo / 5 minutes ago

Բեռլինում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը
Shant News / 13 minutes ago

Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում
168 Jham / 13 minutes ago