Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակը: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ * 9552 հաստատված դեպք, * 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։ Քենիա Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության առաջին հաստատված ներմուծված դեպքը։ Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ * 9 հաստատված դեպք, * 1 մահվան դեպք։ Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում՝ առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։ Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։ Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։ Նիգերիա Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին։ Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։ Ռիսկի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Լեգենդար Վլադիսլավ Տրետյակը աջակցել է Հայաստանի հոկեյի հավաքականին հաղթանակից հետո
Shant News / 28 minutes ago

SHANTNEWS
Shant News / 41 minutes ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ
Shant News / 47 minutes ago

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացման հեռանկարները
Shant News / 56 minutes ago
Related coverage

Սամվել Մայրապետյանի ընկերության գույքի բռնագանձման հարցը կքննվի նորից
A1plus / 11 minutes ago

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննության
24TV / 24News / 14 minutes ago

Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

TRIPP-Ի ՆԱԽԱԲԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ՉԿԱ. ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
168 Jham / 17 minutes ago