ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բրյանսկի Նավլյա գյուղի մասնավոր տան վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով19-ամյա տղա է զոհվել։ Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզպետ Եգոր Կովալչուկը։Նա նաև հավելել է, որ հարձակման հետևանքով մեկ տուն այրվել է, մյուսում էլ պատուհաններն են վնասվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։