Մենք համաձայնության եկանք արագացնել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացները ․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ այս հարցը քննարկվել է ինչպես միջկառավարական հանձնաժողովի նիստում, այնպես էլ երկկողմ հանդիպման ժամանակ։ Մենք հույս հայտնեցինք, որ այս գործընթացի շրջանակում աշխատանքները շատ արագ կընթանան։ Ինչպես գիտեք, մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ։ Մենք պետք է առաջընթաց տեսնենք։ Սա մեր խնդրանքն ու կոչն է Ադրբեջանին, որին մենք շատ անկեղծ պատասխան ենք ստացել։ Մեր ադրբեջանցի ընկերների հետ միասին մենք ձգտում ենք առաջընթացի հասնել այն ոլորտներում, որտեղ մինչ օրս առաջընթաց չի գրանցվել , հավելել է նա։