ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսում արգելվել է երկու տեսակի կոնյակի՝ հայկական 7 տարվա հնեցման «Արամե»-ի և վրացական 8 տարվա հնեցման «Շիոյի մառան»-ի ներմուծումն ու վաճառքը։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեին։Նշված է, որ երկու արտադրատեսակն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության և մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև կոնյակի համար սահմանված ընդհանուր տեխնիկական բնութագրերին։«Արտադրողի կողմից սպառողական փաթեթավորման մակնշման մեջ նշված անվանումը հավաստիորեն չի բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս այն նույնականացնել այդ անվանմամբ»,– նշել են կոմիտեից։Հայկական և վրացական նշված կոնյակների ներմուծումն ու իրացումը Բելառուսի տարածքում կարգելվի 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։Ավելի վաղ Բելառուսն արգելել էր Եղվարդի «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության արտադրության «Հայկական կոնյակ» վեց տարեկան ըմպելիքի իրացումը, իսկ սեպտեմբերի 3–ին` «ՄԱՊ» ընկերության արտադրության «Երևան 2800» հայկական ութ տարեկան կոնյակի վաճառքը։