Հոկտեմբերի 29-ին Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, հայտնում է ՆԳՆ-նը։ «Նախագծային լուծումներով առաջարկվում է որակյալ կրթության և հանրային ծառայության անցնելու համակցում, որակապես նոր մակարդակի ոստիկանության և փրկարար ծառայողների ներգրավում, մասնագիտական կայացում և մրցունակ վարձատրությամբ կարիերային առաջընթացի երաշխավորում։ Ըստ հիմնավորման՝ երիտասարդ քաղաքացիների համար ուրվագծվում է մասնագիտական որակյալ կրթություն ստանալու, մասնագիտական պատրաստվածություն ձեռք բերելու և դրա հիման վրա ներքին գործերի համակարգում ծառայողական գործունեություն մեկնարկելու ու շարունակելու կանխատեսելի և իրավական ամուր երաշխիքներով ապահովված ուղու ստեղծումը։ Պետության կողմից պետական պատվերի շրջանակում տրամադրվող կրթությունը հանդես կգա ոչ միայն որպես կրթական ծառայություն, այլև՝ որպես հետագա մասնագիտական ծառայության անցնելու և ծառայողական կարիերայի ձևավորման նախապատրաստական փուլ։ Միաժամանակ, ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի գործիքակազմ։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՀՀ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս ուղին միջին մասնագիտական կրթության հիմքով ծառայության անցած անձին հնարավորություն է տալիս՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում, հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Միաժամանակ, ուսման և անընդմեջ ծառայության ժամկետում պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ գրավչության բարձրացում. էապես կբարձրանա ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատության, ինչպես նաև Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոններում ծառայության անցնելու գրավչությունը դպրոցական շրջանավարտների և երիտասարդների շրջանում»,-ասված է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՆԳՆ-ն ներդնում է մասնագիտական կրթության ու ծառայողական առաջխաղացման նոր մրցունակ համակարգ․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծերի փաթեթին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած
Shant News / 16 minutes ago

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Shant News / 26 minutes ago

2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
Shant News / 34 minutes ago

Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում
Shant News / 40 minutes ago
Related coverage

Zhanna Andreasian has discussed higher education reforms with rectors.
Noyan Tapan TV / 2 hours ago

2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
Factor.am / 2 hours ago

ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ
Sputnik Armenia / 5 hours ago

Բոսնիայում EUFOR-ի ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
Sputnik Armenia / 15 hours ago