Բոսնիա և Հերցեգովինայում Եվրամիության EUFOR ռազմական առաքելության ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 12-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է Բրչկոյի շրջանի վարչակազմի ղեկավար Սինիշա Միլիչը:EUFOR-ի իտալական զորախմբի CH-47 Chinook ծանր ռազմատրանսպորտային ուղղաթիռը վթարի է ենթարկվել այսօր Բրչկոյի շրջանի Գորնիցե բնակավայրի մերձակայքում:EUFOR-ի առաքելությունում առայժմ չեն հստակեցրել զոհերի և տուժածների թիվը՝ հայտնելով միայն պատահարի հանգամանքների համակողմանի հետաքննության մասին:Բոսնիա և Հերցեգովինան մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: 2004 թվականից երկրում գործում է EUFOR ALTHEA խաղաղապահ առաքելությունը, որի սկզբնական թիվը գերազանցում էր 5 հազար զինծառայողը՝ ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրներից, ինչպես նաև Շվեյցարիայից և Չիլիից:2022 թվականի սկզբին իրականացված վերակազմավորումից հետո միջազգային զորախմբի թիվը կրճատվել է՝ հասնելով շուրջ 1,1 հազար զինծառայողի, որոնք տեղակայված են Սարաևոյի Բուտմիր ռազմաբազայում և երկրի այլ շրջաններում:Այսօր EUFOR-ի հիմնական խնդիրներն են աջակցությունը Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերի պատրաստմանն ու արդիականացմանը, ինչպես նաև օգնությունը տեղական իշխանություններին՝ անվտանգության ապահովման գործում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բոսնիայում EUFOR-ի ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
EUFOR-ի առաքելությունում դեռևս չեն հստակեցրել զոհերի և տուժածների թիվը՝ տեղեկացնելով միայն դեպքի հանգամանքների բազմակողմանի քննություն անցկացնելու մասին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Պետական ֆոնդից» 350 000 դրամ օգնություն տալու հրապարակումը կեղծ է. ՆԳՆ–ն զգուշացնում է
Sputnik Armenia / 2 hours ago

Через TikTok в Армении распространяются объявления о "соцпомощи" - МВД предупреждает
Sputnik Armenia / 2 hours ago

Алина Чараева вышла в полуфинал теннисного турнира в итальянском Курмайоре
Sputnik Armenia / 3 hours ago

"Ответа до сих пор нет": адвокат ААЦ обратился к омбудсмену из-за парламентской комиссии
Sputnik Armenia / 3 hours ago
Related coverage

Վարպետը․ ինչպես Ավետիք Իսահակյանը դարձավ Հայաստանի հոգին
Alpha News / 4 hours ago

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
168 Jham / 5 hours ago

Դիպլոմավոր գործազուրկներ. կրթություն՝ առանց ապագայի
Hetq / 8 hours ago

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը
Aravot / 8 hours ago