2027 թվականից կմեկնարկի «Ակադեմիական քաղաքում» ուսանողական կացարանների կառուցումը։ Այս մասին բուհերի ռեկտորների հետ հանդիպմանը հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, կրթաթոշակների տրամադրման նոր համակարգը և բուհերի ֆինանսավորման մեխանիզմները։ Նախատեսվում է, որ սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները հնարավորություն կունենան կրթաթոշակ ստանալ ուսումնառության սկզբից, իսկ հետագայում դրա տրամադրումը կախված կլինի նաև առաջադիմությունից։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին՝ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կոմիտեի և բուհերի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է բուհական համայնքի ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ: Հանդիպման առանցքային թեմաներից են եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է հանրային քննարկման ներկայացված՝ բարձրագույն կրթության կազմակերպման և պետության կողմից ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր կարգերի նախագծերի վրա՝ հորդորելով ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ։ «Մեր սկզբունքները մնում են նույնը՝ հնարավորինս քիչ վարչարարություն, պարզ ընթացակարգեր, թվայնացում և ուսանողակենտրոնություն։ Այս սկզբունքները պետք է ընկած լինեն բոլոր գործընթացների կազմակերպման հիմքում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Անդրադառնալով կրթաթոշակների հատկացման նոր համակարգի ներդրմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ դրա հիմնական նպատակներից է բարձրագույն կրթության հասանելիության ընդլայնումը՝ հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողների համար։ Նախատեսվող մոտեցմամբ՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթաթոշակային համակարգից ուսումնառության հենց սկզբից։ Հետագա փուլերում կրթաթոշակի տրամադրումը փոխկապակցված կլինի ուսանողի առաջադիմության հետ։ Միաժամանակ, կարևորվել է ակադեմիական գերազանցության խրախուսման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ Քննարկվել են նաև բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման նոր մեխանիզմները։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին` տեղեկացնելով, որ 2027 թվականից կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը։ Զուգահեռաբար շարունակվում են ակադեմիական և տեխնոլոգիական կլաստերների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև բարձրագույն կրթության համակարգի թվայնացման, միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման, բուհերի միջազգային մրցունակության բարձրացման և այլ հարցեր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ջուրը ուզեցի, որ խմեմ, բայց հայհոյանք հնչեց` նետեցի. ՔՊ-ական պատգամավոր
Factor.am / 11 minutes ago

Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Factor.am / 20 minutes ago

Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Factor.am / 24 minutes ago

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Factor.am / 26 minutes ago
Related coverage

Լուրեր 15:00 | | 30.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 20 minutes ago

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
Aravot / 1 hour ago

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
Shant News / 2 hours ago

ՆԳՆ-ն ներդնում է մասնագիտական կրթության ու ծառայողական առաջխաղացման նոր մրցունակ համակարգ․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծերի փաթեթին
Shant News / 2 hours ago