Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանը ռեակտիվ շարժիչով ԱԹՍ-ով հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին։ Թիրախում է հայտնվել Զապորոժիե ուղևորվող քաղաքացիական գնացքներից մեկը: Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, կան վիրավորներ: Կրեմենչուգում էլ բազմահարկ շենքին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդվում է տուժածների մասին։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի նախագահը սարսափելի է որակել Դնեպրում տեղի ունեցածը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկեն: Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 1214 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Թիրախում են եղել Սմոլենսկի, Վորոնեժի, Ռյազանի, Ռոստովի, Մոսկվայի և այլ մարզեր, ինչպես նաև Բաշկորտոստանը։ Նշվում է, որ սա պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածներից մեկն է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանի հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զnհվել է առնվազն 13 մարդ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամասիայում ընտրություններ են․ ովքեր են պայքարելու համայանքապետի պաշտոնի համար
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ՈւՂԻՂ. Ծեծից հետո ԱԺ-նիստը վերսկսվեց․ ի՞նչ իրավիճակ է
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Արենիում հողերի աճուրդներն անվավեր են ճանաչվել․ գնորդից կբռնագանձվի 254 հազար դրամ
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում են փոխել Սահմանադրությունը, որ ավելի հեշտ հողեր տան. հարցում
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Related coverage

Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել
168 Jham / 8 minutes ago

Չիտայի դատարանը Հայաստանի ծնունդով տղամարդուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ սոցիալական ցանցերում գրառումների համար
168 Jham / 9 minutes ago

Արամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել ՀԿԵ-ի գործունեության առնչությամբ
A1plus / 13 minutes ago

ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Factor.am / 14 minutes ago