Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունը, հնարավոր չարաշահումները և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։ Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։ Միաժամանակ պահանջել եմ ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։ Ակնկալում եմ, որ կուսումնասիրվեն հնարավոր խախտումները, կպարզվեն պետությանը պատճառված նյութական վնասի չափն ու պատասխանատու անձինք, իսկ վնասի հաստատման դեպքում կձեռնարկվեն դրա հատուցմանն ուղղված օրենքով նախատեսված միջոցները։ Հայաստանի երկաթուղին պարզապես բիզնես չէ․ այն մեր երկրի տնտեսական անվտանգության և տարանցիկ ներուժի կարևորագույն բաղադրիչներից է։ Պետական գույքի կառավարման ընթացքում հնարավոր չարաշահումները պետք է բացահայտվեն, իսկ պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվի,- գրել է Սարգսյանը։ Հաղորդում՝ ենթադրյալ հանցանքի մասին և քրեական վարույթ նախաձեռնելու պահանջ․ Հարգելի՛ տիկին Վարդապետյան, 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանը, հայտարարել է, որ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում պետք է հրապարակվեր պաշտոնական տեղեկություն։ Նա ընդգծել է. Այն, ինչ ասում եմ, կարող եք պաշտոնական տեղեկություն համարել։ Հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարության բնույթն ու դրանում նշված գումարի չափը՝ անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է։ Միաժամանակ, ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի փոփոխությունները հիմք են տալիս ուսումնասիրելու ընկերության գործունեության արդյունավետությունը, կառավարման պայմանագրային պարտավորությունների կատարումը և պետության գույքային շահերի պաշտպանության հարցերը։ Մասնավորապես՝ 1. Երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժում։ Անհրաժեշտ է պարզել ՄեղրիԿապան երկաթուղային հատվածի՝ շուրջ 40 կմ երկարությամբ ենթակառուցվածքի ապամոնտաժման հանգամանքները, դրա իրավական հիմքերը, ապամոնտաժված գույքի հետագա ճակատագիրը, հնարավոր օտարման և իրացումից ստացված միջոցների օգտագործման օրինականությունը։ 2. ԻջևանԱղստաֆա երկաթուղային ուղղություն։ Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի տարածքում գտնվող՝ մոտ 17 կմ երկարությամբ հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման կամ քայքայման հանգամանքները, համապատասխան որոշումների իրավաչափությունը և պետությանը հնարավոր պատճառված վնասը։ 3. Բեռնափոխադրումների ծավալների նվազում։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալներն էապես նվազել են։ Անհրաժեշտ է համեմատել 2008 թվականի և հետագա տարիների ցուցանիշները, պարզել նվազման պատճառները և գնահատել՝ արդյոք այն պայմանավորված է եղել կառավարման թերություններով, պայմանագրային պարտավորությունների չկատարմամբ կամ այլ իրավախախտումներով։ 4. Աշխատակիցների թվի կրճատում։ Անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատակիցների թվի էական կրճատման պատճառները, ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործընթացում հնարավոր խախտումները։ 5. Կոնցեսիոն պայմանագրի կատարում։ Անհրաժեշտ է ուսումնասիրել 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, դրանով նախատեսված ներդրումային և այլ պարտավորությունները, դրանց փաստացի կատարումը, պետական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկաթուղային գույքի պահպանման և օգտագործման օրինականությունը։ Վերոնշյալ հանգամանքները դիտարկելով համակցված՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է իրավասու մարմինների կողմից իրականացնել դրանց ամբողջական, անաչառ և փաստաթղթային ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք ՀԿԵ-ի գործունեության ընթացքում տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ, և արդյոք դրանց հետևանքով նյութական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը։ Հարցը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն պետական գույքի պահպանության, այլև Հայաստանի տնտեսական անվտանգության, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկրի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից։ Հնարավոր վնասի կրողը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար՝ նաև ՀՀ քաղաքացիները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ՝ սույն դիմումն ընդունել և քննարկել որպես ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Կազմակերպել ՀԿԵ-ի գործունեության, կոնցեսիոն պայմանագրի կատարման, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման և օտարման, ինչպես նաև պետությանը հնարավոր պատճառված վնասի հանգամանքների ուսումնասիրությունը։ Ստուգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ի հայտարարության հիմքում ընկած փաստերը, պարզել այդ ժամանակ իրականացված քննության կամ ուսումնասիրության արդյունքները և դրանց իրավական ընթացքը։ Առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում ապահովել քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու հարցի լուծումը՝ օրենքով սահմանված կարգով։ Իրավասու մարմիններին հանձնարարել պարզել պետությանը պատճառված հնարավոր նյութական վնասի չափը, դրա առաջացման պատճառները և պատասխանատու անձանց շրջանակը։ Հանցանքի և պետությանը պատճառված վնասի հաստատման դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ վնասի հատուցումն ապահովելու, ապօրինի օտարված գույքը վերադարձնելու կամ դրա արժեքը վերականգնելու ուղղությամբ։ Դիմումի քննարկման արդյունքների, ընդունված որոշումների և հնարավոր քրեական վարույթի ընթացքի մասին ինձ տրամադրել գրավոր պատասխան՝ օրենքով սահմանված կարգով, մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել ՀԿԵ-ի գործունեության առնչությամբ
Արամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել ՀԿԵ-ի գործունեության առնչությամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Գազալցակայանում պայթել է «Օpel» մակնիշի ավտոմեքենա․ ՆԳՆ
A1plus / 13 minutes ago

Մի մասը պետք է մանդատը դնի ու գնա, մի մասն էլ խելոք, գլուխը կախ՝ կաշխատի․ Գևորգ Պապոյան
A1plus / 16 minutes ago

Մի մասը պետք է մանդատը դնի ու գնա, մի մասն էլ խելոք, գլուխը կախ՝ կաշխատի․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
A1plus / 16 minutes ago

Թեմա․ մարտեր առանց կանոնների՝ ժողովրդավարության բաստեոնում․ քննարկում «Ա1+»-ի եթերում․ ՈՒՂԻՂ
A1plus / 38 minutes ago
Related coverage

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ Սիբիգա
24TV / 24News / 9 minutes ago

Ադրբեջանը Ուկրաինային 1.5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է տրամադրել
Aravot / 11 minutes ago

ՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
168 Jham / 18 minutes ago

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը
24TV / 24News / 22 minutes ago