Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի և ֆիզիկական 2 անձի՝ հողամասերի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի 430 քմ մակերեսով և 1 հա մակերեսով 2 հողատարածքների աճուրդները. 1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Վեդի համայնքին, իսկ 430 քմ մակերեսով հողամասի գնորդից բնեղենով վերադարձնելու անհնարինության պատճառով կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 254 000 դրամ։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ նշված հողատարածքի նկատմամբ Արենի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արենիում հողերի աճուրդներն անվավեր են ճանաչվել․ գնորդից կբռնագանձվի 254 հազար դրամ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ինչու էիք անխնա ծեծում հարց Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կա՛մ ՔՊ-ի դուռն ես պաչում, կա՛մ հայտնվում ես բանտում». Սուրեն Սուրենյանցը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

«Կա՛մ ՔՊ-ի դուռն ես պաչում, կա՛մ հայտնվում ես բանտում».Սուրեն Սուրենյանցը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պшյթել
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago
Related coverage

Բադալյանների բրազիլական սերիալը. 173 դատական գործ, աշխատակիցների պահանջներ և չվճարված գումարներ
1in.am / 26 minutes ago

Քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ինստիտուցիոնալ և գործառութային վերափոխման հայեցակարգը
Aravot / 31 minutes ago

Կեղծ լիազորագրեր ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago

Գիտության ֆինանսավորման արդյունքները
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago