«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար կիրառման և արհեստական խոչընդոտների հետևանքով ստեղծ ված իրավիճակում իշխող ուժին, մեծ հաշվով, հաջողվել էր հասնել նրան, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն ընտրություններին մասնակցեց միայնակ։ Այս ճնշող ֆոնին ընդդիմադիր դաշտի տարածքային կառույցների մեծ մասը, բնականաբար, խուսափում էր մասնակցությունից՝ հասկանալով, որ ստեղծված պայմաններում իր տեղական ռեսուրսը անհավասար պայքար պետք է մղի պետական մամլիչ մեքենայի դեմ։ Այնուամենայնիվ, եղան համայնքներ, որտեղ ընդդիմադիր կուսակցություններ մասնակցություն ունեցան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը մասնակցեց վեց համայնքում և բոլորում հաղթահարեց ընտրական շեմը։ Մասնավորապես, «Ապրելու երկիրը» Մեղրիում գրանցել է 18,82 %, Դիլիջանում՝ 16,24 %, Արթիկում՝ 8,84 %, Ջերմուկում՝ 7,20 %, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքով 6,41 %, Մարտունիում՝ 4,81% արդյունքներ: Հավելենք, որ առաջիկայում՝ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև մի շարք այլ համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում և Կապանում, որտեղ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն իսկ առաջադրվել է և մասնակցություն է ունենալու»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մանրամասներ
Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը․ քննարկվել է վիզաների ազատականացումը
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Ի՞նչ ունեցվածք ունի խորհրդարանի բախումների կիզակետում հայտնված Նարեկ Բաբայանը
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

10 տարվա ծառայություն՝ զինծառայության փոխարեն․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժեն պոպոքը և սերկևիլը Կայարանի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago
Related coverage

Փաշինյանի նոր հաշվարկը. Ընդդիմության վեց ձայնը և հանրային ճնշման քաղաքականությունը
1in.am / 13 minutes ago

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ
Hraparak / 15 minutes ago

Ադրբեջանական ընկերությունը դարձել է ՀՀ-ին դիզվառելիք մատակարարող, հիմա ի՞նչ դիրք ունի. Ղազարյան
168 Jham / 16 minutes ago

ԱԺ ում ընտրություն է
Hraparak / 17 minutes ago