ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման կարևոր ուղղություն։ Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ներառյալ անկանոն միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև վերադարձի և հետընդունման ընթացակարգերի բարելավմանը և սահմանների համալիր կառավարման ոլորտում կատարվող աշխատանքներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը․ քննարկվել է վիզաների ազատականացումը
Մանրամասսներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանաքեռավանում լիցքավորված «ավտnմատով» մեքենան ուր էր գնում. ինչ խումբ է գործել
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Քանաքեռավանում լիցքավորված ավտոմատով մեքենան ուր էր գնում. ինչ խումբ է գործել
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Հոկտեմբերի 31-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago
Related coverage

Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը
Armenian Business News (ABNews) / 2 minutes ago

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է
168 Jham / 2 minutes ago

Կամ պետք է շարունակի պնդել իր անմեղությունը, կամ պետք է հրաժարվի իր պաշտպանական դիրքորոշումից
Aravot / 3 minutes ago

Դա սխալ ա, ո՞նց կարելի ա, с ума сойти. քաղաքացիներն արձագանքում են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին
5TV Armenia / 3 minutes ago