Հոկտեմբերի 29-ին Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախագծային լուծումներով առաջարկվում է որակյալ կրթության և հանրային ծառայության անցնելու համակցում, որակապես նոր մակարդակի ոստիկանության և փրկարար ծառայողների ներգրավում, մասնագիտական կայացում և մրցունակ վարձատրությամբ կարիերային առաջընթացի երաշխավորում։ Ըստ հիմնավորման՝ երիտասարդ քաղաքացիների համար ուրվագծվում է մասնագիտական որակյալ կրթություն ստանալու, մասնագիտական պատրաստվածություն ձեռք բերելու և դրա հիման վրա ներքին գործերի համակարգում ծառայողական գործունեություն մեկնարկելու ու շարունակելու կանխատեսելի և իրավական ամուր երաշխիքներով ապահովված ուղու ստեղծումը։ Պետության կողմից պետական պատվերի շրջանակում տրամադրվող կրթությունը հանդես կգա ոչ միայն որպես կրթական ծառայություն, այլև՝ որպես հետագա մասնագիտական ծառայության անցնելու և ծառայողական կարիերայի ձևավորման նախապատրաստական փուլ։ Միաժամանակ, ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի գործիքակազմ։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՀՀ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս ուղին միջին մասնագիտական կրթության հիմքով ծառայության անցած անձին հնարավորություն է տալիս՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում, հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Միաժամանակ, ուսման և անընդմեջ ծառայության ժամկետում պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ գրավչության բարձրացում. էապես կբարձրանա ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատության, ինչպես նաև Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոններում ծառայության անցնելու գրավչությունը դպրոցական շրջանավարտների և երիտասարդների շրջանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
10 տարվա ծառայություն՝ զինծառայության փոխարեն․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանաքեռավանում լիցքավորված «ավտnմատով» մեքենան ուր էր գնում. ինչ խումբ է գործել
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Քանաքեռավանում լիցքավորված ավտոմատով մեքենան ուր էր գնում. ինչ խումբ է գործել
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Հոկտեմբերի 31-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago
Related coverage

Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը
Armenian Business News (ABNews) / 2 minutes ago

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է
168 Jham / 3 minutes ago

Կամ պետք է շարունակի պնդել իր անմեղությունը, կամ պետք է հրաժարվի իր պաշտպանական դիրքորոշումից
Aravot / 3 minutes ago

Դա սխալ ա, ո՞նց կարելի ա, с ума сойти. քաղաքացիներն արձագանքում են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին
5TV Armenia / 3 minutes ago