COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ որպես ոլորտային համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հիմք։ Կողմերն անդրադարձել են նաև COP17-ի նախարարական բանակցությունների շրջանակում փոխգործակցությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերին։ Այս համատեքստում նախարարը կարևորել է խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ ընդգծելով վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքի նշանակությունը։ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի համար այս ուղղությունն առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով երկրում ընձառյուծի պահպանության և դրա պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը։ —00—ՄԱ The post Քննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
24TV / 24News / 6 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
24TV / 24News / 13 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 20 minutes ago

Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage

#Ուղիղ․ Փաշինյանը ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին
Hraparak / 5 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 9 minutes ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 12 minutes ago

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը. Միրզոյան
Aravot / 32 minutes ago