Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ քննարկել է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, գիտական հետազոտություններն ու հայկական մշակութային ժառանգության միջազգային ներկայացման ընդլայնումը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Անդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանը՝ 2024 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Որպես համագործակցության կարևոր հանգրվան՝ ընդգծվել է 2025–2026 թվականներին Երևանում ներկայացված «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տվել համադրելու երկու թանգարանների հավաքածուները և միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։ Դեսպան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ մասնավորապես համատեղ ցուցահանդեսների, գիտական հետազոտությունների, մասնագիտական փոխանակումների և Ֆրանսիայում հայկական արվեստի ու մշակութային ժառանգության առավել լայն ներկայացման միջոցով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լուվրի Բյուզանդական արվեստի և Արևելյան քրիստոնեական մշակույթների բաժնի շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Ընդգծվել է մշակութային համագործակցության կարևոր դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Factor.am / 3 hours ago

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 3 hours ago

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Factor.am / 3 hours ago
Related coverage

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 9 minutes ago

Նախարար Միրզոյանի և նախարար Կայզերի միջև հանդիպում. փաստաթղթի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս
Aravot / 36 minutes ago

Հայաստանն աշխարհի ամենահարուստ բնական պաշարներ ունեցող երկրների շարքում է
Noyan Tapan TV / 1 hour ago

Փաշինյանը հասկանում է՝ նոր ընտրություններում ՔՊ-ն կարող է կորցնել իշխանությունը
Noyan Tapan TV / 1 hour ago