ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնոլոգիական կրթության, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների փորձի կիրառմանը, ԱԲ, ռոբոտաշինության և ինժեներական ուղղություններով կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտում հայկական ԱԲ լուծումներին և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատմանը, երաշտների կանխատեսմանն ու բնական ռեսուրսների կառավարմանը: Քննարկվել են նաև պետական համակարգի թվայնացման և հանրային ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձի փոխանակման հեռանկարները: —00—ՄԱ The post Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ
24TV / 24News / 3 minutes ago

Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
24TV / 24News / 27 minutes ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
24TV / 24News / 36 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
24TV / 24News / 43 minutes ago
Related coverage

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
A1plus / 12 minutes ago

Կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը
Aravot / 31 minutes ago

«Սեղանին իշխանության կողմից կիրառվող քաղաքական շանտաժ է, որն ուղղված է և՛ խորհրդարանին, և՛ արտաքին դերակատարներին». Էդմոն Մարուքյան
Aravot / 46 minutes ago

Ո՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար. Դավթյան
Pastinfo / 51 minutes ago