Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու քաղաքացիները, այդ թվում՝ փլուզված տան հարևանները, փլատակների տակից դուրս են բերել, և տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տելնիկա։Տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Թե ինչն է եղել տան մի մասի փլուզման պատճառը, պարզվում է, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի, անգամ գազի արտահոսք տեղի չի ունեցել։ Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։ —00—ՄԱ The post Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
24TV / 24News / 8 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
24TV / 24News / 15 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 22 minutes ago

Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում
24TV / 24News / 32 minutes ago
Related coverage

Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով երկրում հետաձգվել է ֆուտբոլի 24 խաղ
168 Jham / 8 minutes ago

Захарова: Москва ждет оценки властей Армении «хамских высказываний» главы региона
Aravot / 9 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային զարգացումները
A1plus / 14 minutes ago

Գնացքների բախումից հետո դադարեցվել է Մադրիդ-Անդալուսիա արագընթաց գնացքների տոմսերի վաճառքը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago