Իսպանական Renfe երկաթուղային օպերատորը մինչև դեկտեմբեր դադարեցրել է Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց գնացքների տոմսերի վաճառքը։ Որոշումն ընդունվել է Տոլեդո նահանգում՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում, այդ երթուղում երկու մարդատար գնացքների բախումից հետո։ Այս մասին, վկայակոչելով ընկերության աղբյուրներին, հայտնել է Europa Press գործակալությունը։ Նշվում է, որ դա չի նշանակում, թե երկաթուղային գիծը փակ է լինելու մինչև նշված ժամկետը։ Գործակալության պարզաբանմամբ՝ տոմսերի վաճառքը կարող է ամբողջությամբ վերականգնվել նաև ավելի վաղ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Առավոտյան Տոլեդո նահանգի Ուրդա բնակավայրի մոտ բախվել են երկու մարդատար գնացքներ։ Վթարի հետևանքով գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ El Diario թերթի տվյալներով՝ զոհվել է առնվազն 68 մարդ։ Antena 3 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տուժել է 179 մարդ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գնացքների բախումից հետո դադարեցվել է Մադրիդ-Անդալուսիա արագընթաց գնացքների տոմսերի վաճառքը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կոտրված մեքենաներ, մահակներ, քարեր. կան վիրավորներ. ինչ է կատարվել «Ճրագ Հոլլ» ռեստորանում
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են համագործակցության խորացման հարցերը
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago
Related coverage

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 1 hour ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 1 hour ago

Էրդողանն ու Տոկաևը քննարկել են Թուրքիայի և Ղազախստանի ռազմավարական գործընկերության ամրապնդումը
168 Jham / 2 hours ago

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
168 Jham / 2 hours ago