ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրի նոր նմուշառումներ են արվել։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ջուրն անվտանգ է խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ անցյալ ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողովը իրականացրել է նոր հետազոտություններինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։ Հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։Գերատեսչությունից հայտնում են, որ խմելու ջրի մոնիտորինգը շարունակական է լինելու։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծավ գյուղում ջրի նոր նմուշառում է արվել․ այն անվտանգ է խմելու համար
Գերատեսչությունից հայտնում են, որ խմելու ջրի մոնիտորինգը շարունակական է լինելու։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Обрушение в одном из домов Еревана: пострадали два человека
Sputnik Armenia / 26 minutes ago

Շտապողական և ագրեսիվ. Զախարովան` ԵԱՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքի մասին
Sputnik Armenia / 44 minutes ago

Сообщений о нарушении гуманитарной операции в Алешках пока нет - Песков
Sputnik Armenia / 48 minutes ago

Սպառման աճի պատճառով Երևանը նոր ջրատարների կարիք ունի․ ՀՀ փոխվարչապետ
Sputnik Armenia / 57 minutes ago
Related coverage

Ռուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոնների
168 Jham / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերգեյ Բագրատյանը որդու քրեական գործի մասին լսելով վրդովվեց․ պետությանը 1․5 մլրդի վնասի հետքերով
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆԱՄԱԿ ԷՐ ԳՐԵԼ, ՈՐ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ ԲՈԼՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ. ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 13 minutes ago

Իրանի դեմ պատերազմի համար ԱՄՆ-ի ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը. Reuters
168 Jham / 20 minutes ago