ArmLur.am -ը գրել էր, որ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստեղծելով և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարելով համապատասխանաբար՝ 09.03.2021թ., 30.05.2022թ., 10.03.2021թ., 06.10.2020թ., 23.09.2019թ., 24.03.2016թ. պետական գրանցում ստացած՝ «Բեսթ Ինվեսթ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 02838202, տնօրեն՝ Դավիթ Հովհաննիսյան), «Գրիգորյան 1997» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00507724, տնօրեն՝ Ազատ Գրիգորյան), «Սաք Օիլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00495822, տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Սարգիս Օիլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00493662, տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Պրոգրեսս 1» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00487042, տնօրեն՝ Ռաֆիկ Հակոբյան), «Եվրո Օյլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 02647289, տնօրեն՝ Օլեգ Հակոբյան) ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև, հանդիսանալով 23.10.2018թ. պետական գրանցում ստացած «Էկո Օյլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 02685473) ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք, յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը։ Ըստ նախաքննական մարմնի՝ արդյունքում հարկման օբյեկտները թաքցնելով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը չներկայացնելով, հարկային մարմին ներկայացված օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելով, ինչպես նաև կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս։ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են ևս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյան, Սարգիս Արմենի Պետրոսյան, Ազատ Սերժիկի Գրիգորյանը։ Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավորի որդին մոտ 1,5 միլիարդի պետությանը վնաս է պատճառել։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու խափանման միջոցը ընտրվել է երաշխավորության հիման վրա։ Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, հայտնվում է աղմկալի պատմությունների կիզակետում։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերգեյ Բագրատյանը որդու քրեական գործի մասին լսելով վրդովվեց․ պետությանը 1․5 մլրդի վնասի հետքերով
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Ճրագ Հոլլ»-ում միջադեպ է տեղի ունեցել․ հայտնաբերվել են կոտրված մեքենաներ և шրնանման հետքեր Վիրավորներ, վնասված մեքենաներ ու փայտե մահակ․ ինչ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ»-ում Ոստիկանները օպերատիվորեն հայտնաբերել են «Ճրագ Հոլլ»-ի միջադեպի մասնակիցներից մի քանիսին Արյունոտ միջադեպ՝ Երևանի ռեստորանային համալիրում․ կան վիրավորներ Միջադեպ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ ոստիկանները պարզում են հանգամանքները Առավել հարմար լրատվական վերնագիր՝ Միջադեպ՝ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում․ կան վիրա
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 միլիարդ ֆունտի լրացուցիչ աջակցություն կտրամադրի․ Զելենսկի
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Թրամփը զգուշացրել է Իրանին․ «Ընտրությունները նրանց չեն օգնի»
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago

Արդարադատության նախարարությունում քննարկվել են Պրոբացիայի ծառայության բարեփոխումները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Երբ գետերը խոսում են»՝ Ազգային պատկերասրահում
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 7 minutes ago

Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում
Sputnik Armenia / 7 minutes ago

Զախարովան ՀՀ իշխանությանը կոչ է արել «միանշանակ» արձագանքել Առուշանյանի՝ «իվանների» մասին «նեոնացիստական» հրապարակմանը
Aravot / 8 minutes ago