ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ջրի սպառման ծավալներն աճել են և գերազանցել 10 տարի առաջ կանխատեսված ցուցանիշը։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վարձակալության պայմանագրի համաձայն, որը կառավարությունը 2016 թվականին կնքել էր ֆրանսիական «Վեոլիա» ընկերության հետ, Երևանում ջրի սպառումը 2031 թվականին պետք է հասներ տարեկան 174 մլն խորանարդ մետրի, սակայն փաստացի արդեն 2025 թվականին այն գերազանցել է 180 միլիոնը, իսկ մինչև 2031 թվականը սպասվում է ևս 40–45 միլիոնի աճ:Քլորացումը թույլ է տալիս «մաքրել հետքերը». մասնագետը` ջրի որակի մասին2027 թվականից նախատեսվում է Երևանում մեկնարկել 10 մլն, այնուհետև՝ ևս 20 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրատարների կառուցման աշխատանքները:Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում խմելու ջրի պաշարները բավարար են, սակայն դրանց զգալի մասը կորչում է խողովակաշարերի խիստ մաշվածության պատճառով:Համակարգի արդիականացման մեջ ներդրումներ կատարելուն խոչընդոտում է այն, որ 2016 թվականին, երբ այն վարձակալության էր հանձնվել «Վեոլիային», չկային մեխանիզմներ, որոնք կկարգավորեին պետական միջոցներով ներդրումների իրականացումը: Նման մեխանիզմների բացակայության պայմաններում իրականացվում են տարեկան 3,5–4 միլիարդ դրամի (մոտ 10 մլն դոլար) չափով ներդրումներ, ինչը, փոխվարչապետի խոսքով, բավարար չէ:Կաթիլով ջուր են տալիս, էն էլ՝ թունավոր. բյուրեղավանցիները «Վեոլիա Ջրից» պատասխան են ուզում
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպառման աճի պատճառով Երևանը նոր ջրատարների կարիք ունի․ ՀՀ փոխվարչապետ
Տարեկան շուրջ 30 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրատարների անցկացման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Африканские ученые разрабатывают экологичные методы выращивания какао: при чем тут Армения
Sputnik Armenia / 15 minutes ago

Мошенники стали использовать фальшивые документы от имени ЦБ Армении – подробности
Sputnik Armenia / 36 minutes ago

Կեղծ լիազորագրեր են. ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է նոր խարդախության մասին
Sputnik Armenia / 39 minutes ago

Ալյոշկիում մարդասիրական գործողության խափանման մասին տեղեկություններ դեռ չկան․Պեսկով
Sputnik Armenia / 44 minutes ago
Related coverage

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

Доклад стран ЕАЭС предупреждает о рисках для внутренних рынков после евроинтеграции Армении: Киреев
Alpha News / 7 minutes ago

Արդյունաբերությունը կարող է ոչ միայն խնդիրներ առաջացնել, այլև լուծումներ առաջարկել. Ցիյոն Ճոու
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago

Նիկոլ Փաշինյանի ելույթը արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնմանը
A1plus / 11 minutes ago