ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հապճեպ և ագրեսիվ է անվանել ԵԱՏՄ զեկույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը:Ավելի վաղ` ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին, հայտարարել էր, որ առաջին անգամ մետրոպոլիան փորձում է ոչ թե Հայաստանին դեպի իրեն ձգել, այլ նախազգուշացնում է, որ կարող է նրան հեռացնել իրենից:Զախարովայի խոսքով՝ զեկույցի պատրաստման մասին հայտարարվել էր դեռևս սույն թվականի մայիսին, ուստի տարօրինակ է դա ներկայացնել որպես անակնկալ, ապակառուցողական գործողություն։Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ Երևանի կողմից մերկապարանոց մեղադրանքների տարափին չեն հաջորդել գլխավոր հարցի մասով կառուցողական առաջարկներ, թե ուր է, այնուամենայնիվ, ինտեգրվում Հայաստանը:Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը Ռուսաստանը համեմատել է մետրոպոլիայի հետ։ Նա նշել է, որ հակառակը՝ Ռուսաստանն ինքն է պայքարում նեոգաղութատիրության ժամանակակից պրակտիկայի դեմ, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի։Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու իրավական հիմքեր չկան. Միրզոյանը` 4 երկրների զեկույցի մասին«Ֆրանսիան ձգտում է դառնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը` միևնույն ժամանակ իրապես չթաքցնելով, որ իր համար սիրելի ու մոտ են անցյալի ուրվագծերը», – ասել է դիվանագետը՝ ուշադրություն հրավիրելով Ֆրանսիայի անդրծովյան տարածքների առկայությանը:Զախարովայի կարծիքով` նման հայտարարությունները տեղավորվում են այն պնդումների ընդհանուր պատկերի մեջ, թե իբր Մոսկվան ձգտում է Հայաստանը վերածել «գուբերնիայի»:Ըստ նրա` դա արվում է նաև Բրյուսելին դուր գալու համար։«Այս ամբողջ հռետորաբանությունը՝ և՛ ագրեսիվ, և՛ զգացմունքային, մեզ չի հարվածում, այլ հայ հասարակությանն է մոլորեցնում», – ասել է Զախարովան:Ավելի վաղ հրապարակվել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին, որում նշվում է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը կհանգեցնեն երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը և տարբեր իրավական ռեժիմների միջև կառաջացնեն բախում: Զեկույցը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:Մոսկվայում չեն սիրում ճամբարափոխներին, և հարցն այնքան էլ ԵՄ–ն չէ. Վիգեն Հակոբյան