ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ։ Այցերի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով դրա կապը կենսաբազմազանության, բնության և շրջակա միջավայրի պահպանության հետ։ «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդի վանական համալիր, Գառնու տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան։ Գառնու տաճարի հարակից տարածքում «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը ներկայացրել է բնաշխարհի հետ հայ ժողովրդի մշակութային կապն արտահայտող ավանդական երգեր և պարեր։ Հնչել են «Խնկի ծառ», «Ցորեն եմ ցանե», «Ծառ փնջելու» պարերգը, ինչպես նաև կենդանիների պաշտամունքին և դրանց նմանակմանն առնչվող ավանդական պարեր՝ «Կռնկավեն», «Ղազ-ղազի», «Զաքենի» և այլ ստեղծագործություններ։ Կազմակերպվել է նաև ցուցահանդես-վաճառք՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, տեղական արտադրողների և արհեստավորների մասնակցությամբ։ Հաջորդաբար մասնակիցներն այցելել են նաև «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց, ծանոթացել են Սևանա լճի կենսաբանական նշանակությանը և տարածքի հարուստ կենսաբազմազանությանը։ Այնուհետև Սևանի բուսաբանական այգում հյուրերին ներկայացվել են տարածքում աճող և տեղական պայմաններին հարմարված բուսատեսակները, այդ թվում՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակները։ Սևան քաղաքի տաղավարային գոտում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեղացի ստեղծագործողների աշխատանքներին և արտադրանքին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհարարական ժառանգությունը՝ ավանդական ուտեստի պատրաստման ցուցադրությամբ։ Սևանի մշակույթի կենտրոնում ծրագիրը շարունակվել է «Լճի մարդիկ ․ Սևանի ձկնորսները» վավերագրական ֆիլմի դիտումով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդա կան ակումբ» ՀԿ-ի կողմից նկարահանված ֆիլմը ներկայացնում է Սևանի ձկնորսական մշակույթը, ձկնորսների հիշողությունները և լճի հետ նրանց կապը։ Ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է հանդիպում և զրույց ֆիլմի հերոսների՝ Սևանի ձկնորսների հետ, որն ամփոփվել է ԳԱՄՄԱ բենդի համերգով։ Օրվա մշակութային ծրագիրը շարունակվել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում՝ տեղական բուսատեսակներից պատրաստված «Սևան թեյի» հյուրասիրությամբ և ստեղծագործական աշխատարանով։ —00—ՍՊ The post COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
24TV / 24News / 17 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետ
24TV / 24News / 23 minutes ago

Քննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունը
24TV / 24News / 43 minutes ago

Խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ
24TV / 24News / 46 minutes ago
Related coverage

Driving Like Crazy Doesn’t Make You a Hero
EVN Report / 5 hours ago

«Երաժշտությամբ փորձել նկարագրել, թե ի՞նչ է կատարվում դեմենցիայով, Ալցհայմերով, շիզոֆրենիայով, պարզապես միայնակ մարդկանց ուղեղում»
Aravot / 5 hours ago

Երեւի թե վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ, սա նոր մշակույթ է. Վարդեւանյանը՝ Գաբրիելյանին
Pastinfo / 6 hours ago

ՀԲԸՄ-ն տոնում է իր 120-ամյա ժառանգությունն ու միասնականությունը
Aravot / 6 hours ago