Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել չինացի ժողովրդից՝ թիմի հարձակվող Կիլիան Մբապեի սկանդալային արտահայտության համար։ Այս մասին գրում է armsport.am -ը։ Ավելի վաղ ֆրանսիացի աստղը հարցազրույցներից մեկում պատմել էր համացանցային մի մեմի մասին, որտեղ իր դեմքը տեղադրված է եղել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի նկարի վրա։ Մբապեն նկարում պատկերված գործչին անվանել էր «չինացի բռնապետ»։ Ֆուտբոլիստի այս խոսքերը բուռն դժգոհության ալիք են բարձրացրել Չինաստանում և լուրջ հետևանքներ ունեցել. երկրի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է Իսպանիայի առաջնության խաղերի հեռարձակումը, իսկ չինական մի քանի խոշոր ընկերություններ անմիջապես խզել են գովազդային պայմանագրերը Մբապեի հետ։ Ստեղծված իրավիճակը մեղմելու համար հոկտեմբերի 27-ին նախ հենց ինքը՝ Մբապեն էր հրապարակային ներողություն խնդրել՝ իր ձևակերպումն անվանելով «անհաջող» և ընդունելով, որ այն վիրավորել է չինացիների զգացմունքները։ Այժմ արդեն իր ֆուտբոլիստին է միացել նաև «արքայական» ակումբը։ «Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ներողություն խնդրել չինացի ժողովրդից այն անհանգստության համար, որը կարող էին պատճառել մեր խաղացող Կիլիան Մբապեի վերջին խոսքերը։ Մեր ակումբը խորը հարգանք է տածում Չինաստանի, նրա պատմության, մշակույթի ու քաղաքացիների, ինչպես նաև միլիոնավոր չինացի երկրպագուների նկատմամբ, որոնք սիրում և հիանում են «Ռեալով»։ Ակումբը միանում է Կիլիան Մբապեի հրապարակային ներողությանը, որում ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել իր խոսքերի համար և վերահաստատել հարգանքը չինացի ժողովրդի հանդեպ։ «Ռեալը» հավատարիմ է մշակույթների միջև հարգանքի, համակեցության ու փոխըմբռնման արժեքներին և ցանկանում է շարունակել ամրապնդել բարեկամական կապերը Չինաստանի և նրա քաղաքացիների հետ», — նշված է մադրիդյան գրանդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ —00—ՄԱ The post Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել
24TV / 24News / 20 minutes ago

Թուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
24TV / 24News / 38 minutes ago

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ
24TV / 24News / 41 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետ
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Factor.am / 2 hours ago

«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչը հեռացավ
168 Jham / 2 hours ago

Գառնիկ Չոլակյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
Aravot / 3 hours ago

Արթուր Դավթյան. «Երբ դառնում ես չեմպիոն, դա արդեն ոչ թե երազանք է, այլ տիտղոսը պահելու ցանկություն»
Aravot / 3 hours ago