ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։ Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ. հեռ.՝ +374 10 592 592 (երկուշաբթիից ուրբաթ, 9։00-ից 18։00) էլ. հասցե՝ secretariat@cba.am»,- ասվում է հաղորդագրությունում: —00—ՄԱ The post Խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
24TV / 24News / 13 minutes ago

Բոլոր ճակատներով ՌԴ-ն փոխել է իր վերաբերմունքը ՀՀ-ի հանդեպ, հարաբերությունները հոգեվարքի մեջ են
24TV / 24News / 21 minutes ago

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք
24TV / 24News / 33 minutes ago

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել
24TV / 24News / 45 minutes ago
Related coverage

Ալիևի վրա է վաճառում արտահերթ ընտրությունների գնալու շանտաժը. Տիգրան Քոչարյան
5TV Armenia / 7 minutes ago

Նոր պատգամավոր ԱԺ-ում․ ո՞վ է նա #abcmedia
ABC Media / 7 minutes ago

Գյումրիում ապրող Շիրակի գավառապետը որ գիրք կարդար, կիմանար, որ էդ «իվանների» շնորհիվ է 1921-ին Գյումրին ու էսօրվա Շիրակի մարզն ամբողջությամբ ազատագրվել ու մաքրվել թուրքական զորքերից. Էդուարդ Շարմազանով
168 Jham / 7 minutes ago

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես
168 Jham / 8 minutes ago