Նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգի վերաբերյալ քննարկում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախատեսվող փոփոխություններին, ծառայության գործունեության կատարելագործման հիմնական ուղղություններին և առկա խնդիրների լուծման հնարավորություններին։ Կարևորվել են ծառայության գործառույթների հստակեցումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Հայեցակարգի հետագա մշակման և աշխատանքների շարունակման նպատակով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ —00—ՄԱ The post Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը appeared first on 24News .