Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Որոշումը կայացվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ կայացած նիստում։ Դատավճռում նշվում է, որ, հաշվի առնելով Ռ. Մեհդիևի տարիքը և առողջական վիճակը, պատիժը պայմանական կլինի։ Նույն դատավճռով որոշում է կայացվել միջնորդություն ներկայացնել՝ Ռամիզ Մեհդիևին պետական պարգևներից զրկելու հարցը քննարկելու համար։ Բացի այդ, նրա գույքը ենթակա է բռնագրավման՝ հօգուտ պետության։ Բռնագրավման ցանկում ներառված են հողատարածքներ, առանձնատներ, առևտրի կենտրոններ, բնակելի տներ, ընկերություններ և բանկային ոլորտում ունեցած բաժնեմասեր։ Հիշեցնենք, որ Ռամիզ Մեհդիևի դեմ քրեական գործը Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Նրան մեղադրանքներ էին առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում), 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելուն կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ)։ Ռամիզ Մեհդիևն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1995-2019 թվականներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ դեռահասն «Ալլահու աքբար» բացականչելով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա ու սպանվել
ABC Media / 20 minutes ago

Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկում են ռուսական նավթային շուկա ամերիկյան ընկերությունների հնարավոր վերադարձի հարցը․ FT
ABC Media / 32 minutes ago

Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ABC Media / 59 minutes ago

Ո՞վ պետք է որոշի Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago
Related coverage

"Каждый раз хочу вернуться": саудовский принц — о любви к Армении и инвестиционных планах
Sputnik Armenia / 10 minutes ago

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Shant News / 13 minutes ago

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Factor.am / 15 minutes ago