ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են ռուսական նավթային շուկա ամերիկյան ընկերությունների հնարավոր վերադարձի հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն ուղղված ավելի լայն բանակցությունների մաս. գրում է Financial Times-ը։ Ինչպես հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, Սպիտակ տունն ու Կրեմլը ենթադրում են, որ պատերազմի ավարտից հետո հնարավոր է վերսկսել համատեղ ձեռնարկության գործունեությունը Սախալին կղզու (Հեռավոր Արևելք) ափերի մոտ՝ ներգրավելով ամերիկյան և ռուսական խոշոր նավթային ընկերությունների։ Նրանք նաև քննարկել են ամերիկյան խոշոր ընկերությունների ներգրավումը Դրուժբա խողովակաշարով դեպի Եվրոպա ռուսական նավթի վաճառքը վերսկսելու ծրագրում։ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ նման նախագծերը չեն իրականացվի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը սեպտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Պուտինի հետ քննարկել է հնարավոր բիզնես գործարքները։ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարներից երևում է, որ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ուիթքոֆն իր նոթատետրում, այլ գրառումների կողքին, նշել է նաև բիզնես գործարքներ (Business Deals) արտահայտությունը։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Financial Times-ին հայտնել է. Նախագահ Թրամփի ներկայացուցիչները պատերազմող երկու կողմերի հետ էլ քննարկել են տնտեսական առաջարկներ, այդ թվում՝ հետպատերազմյան տնտեսական շրջանակ, որը կապահովի երկարաժամկետ աճ և ներդրումային հնարավորություններ Ուկրաինայի համար, ինչպես նաև՝ հետպատերազմյան տնտեսական համագործակցության հնարավորություններ Ռուսաստանի հետ ։ Տնտեսական համաձայնագրերը կներառվեն խաղաղության համապարփակ կարգավորման մեջ և կենթարկվեն դրա պայմաններին՝ նպատակ ունենալով դադարեցնել արյունահեղությունն այս դաժան պատերազմում։ Ոչինչ դեռ վերջնականապես որոշված չէ ,- նշել է պաշտոնյան։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկում են ռուսական նավթային շուկա ամերիկյան ընկերությունների հնարավոր վերադարձի հարցը․ FT

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

#ՈւՂԻՂ․TRIPP-ի և Աննա Հակոբյանի ներկայացրած օրինագծերը՝ ԱԺ-ում
ABC Media / 17 minutes ago

Անընդունելի գաղափարների ցանկ․ Իրանը մերժել է միջուկային հարցի շուրջ Քաթարի առաջարկը․ Reuters
ABC Media / 17 minutes ago

TRIPP-ը վավերացվեց․ ո՞րն է հաջորդ քայլը
ABC Media / 19 minutes ago

#ՈւՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստն է
ABC Media / 47 minutes ago
Related coverage

"Нужно не навредить демократии": Пашинян – о криминализации критики армии
Sputnik Armenia / 5 minutes ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, անվտանգ է
News.am / 6 minutes ago

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել
24TV / 24News / 6 minutes ago

Մինասյանը Փաշինյանին առաջարկում է պատժել այն ընդդիմադիրներին, որոնք բանակի մասին «թարս բան» են ասում
A1plus / 8 minutes ago