Մինչ Թուրքիայում շարունակվում են քննարկումները՝ կապված պաշտոնից հեռացված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալի՝ Ադրբեջանում գլխաշորերի վերաբերյալ սահմանափակումները քննադատող հրապարակման հետ, թուրք հայտնի լրագրող, ընդդիմադիր հայացքներ ունեցող Իսմայիլ Սայմազի հետ զրույցում հարցին անդրադարձել են նաև Ադրբեջանում գտնվող աղբյուրները։ Նրանք նշել են, որ Սարալը չէր կարող որևէ գրառում անել առանց երկրի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմացության, միաժամանակ, հավելել, որ Էրդողանի և Ալիևի միջև հեռախոսազրույցը լավ չի անցել: Աղբյուրներն ասել են, որ եթե Սարալը չհեռացվեր պաշտոնից, Ալիևը չէր մասնակցի հոկտեմբերի 29-30-ն Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության նիստին։ «Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն այլևս նույնը չեն լինի, ինչ նախկինում»,- հայտարարել են լրագրողի զրուցակիցները։ Լրագրող Իսմայիլ Սայմազն իր այսօրվա սյունակում անդրադարձել է Օքթայ Սարալի՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի վերաբերյալ սոցիալական ցանցերում արված գրառմանը հաջորդած վեճին։ «Ես խոսել եմ Ադրբեջանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և լրագրողների հետ։ Նրանց հարցրել եմ, թե ինչպես է Բաքուն ընկալում ստեղծված լարվածությունը։ Աղբյուրները կարծում են, որ Սարալը նախագահի գլխավոր խորհրդականն է և երբեք չէր կարող հրապարակում անել՝ առանց Էրդողանի իմացության։ Նրանք դեմ են Սարալի հրապարակման հրամայական տոնին, ինչպես նաև այն ենթադրյալ գերազանցության դիրքորոշմանը, որով Անկարան ներկայացվում է որպես «ավագ եղբայր», իսկ Բաքուն՝ «կրտսեր եղբայր»։ Նրանց խոսքով՝ երկու երկրների միջև այս լարվածությունը սկսվել է Ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Թուրքիան և Ադրբեջանն ավելի են մերձեցել»,- նշել է լրագրողը։ Ըստ Սայմազի՝ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցության հայտարարություններից անմիջապես հետո դպրոցներում գլխաշորերի արգելքի կիրառումը պատահականություն չէ։ Ըստ պնդումների՝ Ալիևը մտադիր էր այդ արգելքի մասին հայտարարել 2027 թվականի մարտին, իսկ այն ուժի մեջ էր մտնելու սեպտեմբերին՝ դպրոցների վերաբացման հետ մեկտեղ։ Սակայն ինչ-որ բան փոխվել է, և արգելքը հանկարծակի կիրառվել է։ Մինչ սպասվում էր, որ Բաքուն և Թեհրանը կհայտնվեն առճակատման մեջ, լարվածություն առաջացավ Բաքվի և Անկարայի միջև։ «Թուրքիան մեզ հետ իրեն պահում է որպես ավագ եղբայր։ Խնդիրն առաջացել է հենց դրանից։ Ալիևը ոչ մեկի գերազանցությունը չի ընդունում»,- ասել է Բաքվի աղբյուրներից մեկը։ Աղբյուրները նաև նշել են, որ Էրդողանի և Ալիևի միջև հեռախոսազրույցը լավ չի անցել։ «Եթե Սարալը չազատվեր աշխատանքից, Ալիևը չէր գա Թուրքիա»,- ասել են նրանք։ Այնուամենայնիվ, աղբյուրները կարծում են, որ «Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
Factor.am / 9 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 17 minutes ago

Данные армянских пользователей «Яндекса» под угрозой: Дарбинян
Factor.am / 20 minutes ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
Factor.am / 23 minutes ago
Related coverage

ՀԱՊԿ-ից հայաստանին հեռացնելու կոչ #abcmedia #abcլուրեր
ABC Media / 5 minutes ago

Kudüs’te Hz. İsa’nın mezarına ilişkin yeni arkeolojik bulgular
Ermenihaber / 13 minutes ago

Խոժոռնի՝ վրացական գյուղ, որտեղ սահմանը հասնում է մարդկանց տներին
Public Radio of Armenia / 13 minutes ago

Պատժամիջոցները նեոգաղութատիրության գործիք են, պետք է բարեփոխել ԱՄՀ-ն ու ՀԲ-ն. Պուտին
Sputnik Armenia / 20 minutes ago