Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվելու։ Factor TV -ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա պարզաբանեց, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության. «Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու և կրոնական կազմակերպությունների հավասարության վերաբերյալ դրույթ: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին․․․ օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»։ Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատեց. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։ Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ. «Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որ եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնելիս հայկական ազգային արժեքների շարքում հիշատակել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։ 2025 թվականի հունիսին Ալեն Սիմոնյանը, որն այդ ժամանակ դեռ պաշտոնավարում էր որպես ԱԺ նախագահ, չէր բացառել, որ նոր Սահմանադրությամբ կվերանայվի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։ Գործող Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Որևէ բան չեմ բացառում. Գալյանը` Սահմանադրությունում եկեղեցու հետ կապված փոփոխություն անելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 2026 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ չպարզաբանելով, սակայն, թե արդյոք պահպանվելու է նրա բացառիկ առաքելության մասին գործող սահմանադրական ձևակերպումը։ Ավելի ուշ՝ 2026 թվականի սեպտեմբերին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույնպես հաստատել էր, որ Սահմանադրության մշակվող նախագծում եկեղեցուն վերաբերող դրույթը պահպանված է, սակայն չէր հստակեցրել՝ արդյոք անփոփոխ է մնացել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին ձևակերպումը։ «Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող Իսկ բոլորովին վերջերս Factor TV -ին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն անդրադարձել էր Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների հարցին։ «Եվ, գուցե, վերջին բանը, որ կասեի, մի հարց է, որը շատ զգայուն եմ ընկալում․ դա Հայաստանի ներսում Հայ եկեղեցու նկատմամբ ճնշումն է։ Ես խոսել եմ Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ և փորձել եմ նրանց խնդրել կարգավորել հարաբերությունները՝ առկա բոլոր խնդիրներով հանդերձ, որոնցից մի քանիսը ես հասկանում եմ»։ Ռոբերտ Անանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվելու։ Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա պարզաբանեց, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության. «Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Factor.am / 10 minutes ago

Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Factor.am / 12 minutes ago

Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Factor.am / 25 minutes ago

Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ
Factor.am / 38 minutes ago
Related coverage

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ
Armenpress / 2 minutes ago

Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 3 minutes ago

«Ժողովուրդ չկա, չի ստացվում․ այդ հարցը տալիս եք, որ ինձ քաղաքականապես խեղճացնե՞ք»․ Արարատ Միրզոյանը վրդովվեց
Aravot / 3 minutes ago

Выборы в Израиле не определили будущего большинства в Кнессете: Александр Цинкер
Alpha News / 3 minutes ago