Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։ Նշված օգտահաշիվների միջոցով տարբեր անձանց և տնտեսվարող սուբյեկտների կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ հանձնարարականներ տալու, տեղեկություններ պահանջելու, մասնագիտական կամ ներքին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև տեղեկատվության փոխանցում պահանջելու նպատակով։ ԲԸՏՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նշված օգտահաշիվները կեղծ են և չեն հանդիսանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնական հաղորդակցման միջոցները։ «Հորդորում ենք․ Չկատարել նշված օգտահաշիվների միջոցով ուղարկվող հանձնարարականները և ցուցումները։ Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական, ներքին կամ այլ տեղեկատվություն։ Չուղարկել փաստաթղթեր, տվյալներ կամ այլ նյութեր և չկատարել կասկածելի հաղորդագրություններում ներկայացված պահանջները։ Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա՝ որպես պաշտոնական հանձնարարականների կամ պահանջների։ Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում պահպանել դրանք և տեղեկացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Տեղեկացնում ենք, որ ԲԸՏՄ-ի պաշտոնական հանձնարարականները, տեղեկատվության պահանջները և ծառայողական հաղորդակցությունն իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և պաշտոնական հաղորդակցման միջոցներով։ Կասկածելի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար խնդրում ենք կապ հաստատել ԲԸՏՄ-ի թեժ գծի՝ 119 հեռախոսահամարով կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@ecoinspect.gov.am ։ Խնդրում ենք լինել զգոն, չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին և տարածել այս նախազգուշացումը՝ կեղծ օգտահաշիվների միջոցով հնարավոր չարաշահումները կանխելու համար»,- նշված է հաղորդագրությունում։ The post «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 2 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 2 hours ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 2 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 27 minutes ago

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 31 minutes ago

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 56 minutes ago

«Սերվիսթայթան արևելք» ընկերությունը 2026-ի 6 ամսում 2 մլրդ 347 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago